Երևանում տեղի ունեցավ «Աղոթքի նախաճաշ 2026» ֆորումի առավոտյան միջոցառումը, որին մասնակցեցին Հայաստանից և արտերկրից ավելի քան 100 բարձրաստիճան պաշտոնյաներ, պետական այրեր, դիվանագիտական, գործարար և հոգևոր ոլորտների ներկայացուցիչներ։ Նշանակալի այդ իրադարձությունը կազմակերպվել էր «Աշխարհիկ մարդկանց հոգևոր ակումբ» ՀԿ-ի կողմից։ Միջոցառման նպատակն է խթանել երկխոսությունն ու համագործակցությունը՝ դրա հիմքում ունենալով Հայաստանի պատմական, քրիստոնեական ինքնության, խաղաղության, բարոյական սկզբունքների վրա հիմնված առաջնորդության և կրոնական ազատությունը։ «Աղոթքի նախաճաշի» հեռահար նպատակն է նաև ձևավորել տեսլական և Հայաստանը դիտարկել որպես կրոնական ազատությանն ու բարեկեցությանն ուղղված առաջատար երկիր, որն ունի հավատքի, գործընկերության, նորարարության և խաղաղության վրա հիմնված հասարակություն։ Ներկաներին ողջունեց և տերունական աղոթքով օրհնեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Սրբազան Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանը։ Ելույթներից առաջ ներկաներին ցուցադրվեց Գեթսեմանի մատուռից պահպանված խաչքարի և Հայաստանում քրիստոնեության մասին պատմող տեսահոլովակը։ Միջոցառման գլխավոր ելույթը վերապահված էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նա իր խոսքում նշեց, որ իրական Հայաստանի գաղափարախոսությունը նրա մասին է, որ ՀՀ-ն միջազգայնորեն ճանաչված իր տարածքով Ավետյաց Երկիրն է, որն Աստված տվել է մեզ: https://youtu.be/bzUhMz-JFDE?si=BP2oAsG1ypwhvBA3
Թողնել պատասխան