Արցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ, պատկերավոր ասած, փրկօղակ էր։ Իսկ ավելի հա…

Արցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ, պատկերավոր ասած, փրկօղակ էր։
Իսկ ավելի հասկանալի լեզվով՝ աշխարհում դեռ ոչ ոք ռազմավարական խորք հասկացությունը՝ որպես տվյալ երկրի անվտանգությունն ապահովող կարևոր բաղադրիչ, չի չեղարկել։
Քարվաճառի բարձունքներից մինչև Արաքսի հովիտ Արցախի տարածքն ապահովում էր նույն այդ Շաքի գյուղի և Հայաստանի Հանրապետության հարյուրավոր այլ բնակավայրերի անվտանգությունը։
Հիմա «պարանը» չկա, բայց կա Հայաստանի ամենանեղ հատվածով միջին երկարության քայլարշավի ճանապարհ անցնելու եղանակով հանգիստ հայկական գյուղ հասնող թշնամու զինված բաշիբոզուկ։
#չՀայաստանը
🆔 @vardan_voskanian

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով