Պարեկային 2 ծառայող վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն. նրանց կյանքին …

‼️ Պարեկային 2 ծառայող վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն. նրանց կյանքին վտանգ չի սպառնում. ՆԳՆ
🔻 Այս գիշեր Կոտայքի մարզում պարեկները հայտնաբերել են իրավախախտ վարորդի, որը, վարելով «Հյունդայի» մեքենան, չի ենթարկվել պարեկների «կանգառ» ազդանշանին, ապա մեքենայից հրազենով կրակոցներ են արձակվել, ինչի հետևանքով պարեկային 2 ծառայող վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։
🔻 Հայտնաբերվել են հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող 2 անձ և նշված «Հյունդայի» մեքենան: Ըստ նախնական տվյալների՝ վարորդն ու ուղևորը եղել են ոչ սթափ վիճակում: Նախաձեռնվել է քրեական վարույթ:
🏥 Ծառայողներից մեկը, ստանալով բուժօգնություն, դուրս է գրվել բժշկական կենտրոնից։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով