Սողանքներից ու երաշտից մինչև անտառների վերականգնում․ Հայաստանի կլիմայական ռիսկեր…

Սողանքներից ու երաշտից մինչև անտառների վերականգնում․ Հայաստանի կլիմայական ռիսկերը և COP17-ի թիրախները
Կենտրոնական բանկը մշակել է Հայաստանի կլիմայական վտանգների քարտեզները։ Դրանք ներկայացնում են հանրապետության տարբեր տարածքներին բնորոշ կլիմայական ռիսկերը՝ բնակավայրերի մակարդակով։ Քարտեզները ներառում են երաշտի, շոգի, ջրհեղեղների, սելավների, սողանքների, կարկուտի, ցրտահարության և ջրի հասանելիության վերաբերյալ շերտերը։ Դրանք հնարավորություն են տալիս վտանգներն առանձին դիտարկել, համեմատել բնակավայրերը և առանձնացնել առավել մանրամասն ուսումնասիրության կարիք ունեցող տարածքները։
Քարտեզներն առանձնացված են ֆիզիկական և օդերևութաբանական վտանգների և ջրի հասանելիության ինդեքսի բաժինների։
📌 Կենտրոնական բանկի փոխանցմամբ՝ քարտեզները նախատեսված են առաջին հերթին ֆինանսական կազմակերպությունների համար՝ վարկավորման, գրավի գնահատման, ապահովագրության և պորտֆելի կառավարման գործընթացներում կլիմայական ֆիզիկական ռիսկերը հաշվի առնելու նպատակով։ Միաժամանակ քարտեզները կարող են օգտագործվել տարածքային և ենթակառուցվածքային պլանավորման, գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների կառավարման և հետազոտությունների համար։
🔗Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ

Սողանքներից ու երաշտից մինչև անտառների վերականգնում․ Հայաստանի կլիմայական ռիսկերը և COP17-ի թիրախները 

Կենտրոնական բանկը մշակել է Հայաստանի կլիմայական վտանգների քարտեզները։ Դրանք ներկայացնում են հանրապետության տարբեր տարածքներին…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով