Ռուսաստանցի միլիարդատերեր Ուսմանովն ու Ֆրիդմանը նորից չեն ներառվի ԵՄ պատժամիջոցն…

Ռուսաստանցի միլիարդատերեր Ուսմանովն ու Ֆրիդմանը նորից չեն ներառվի ԵՄ պատժամիջոցներում
Մոտ ապագայում ռուսաստանցի միլիարդատերեր Ուսմանովն ու Ֆրիդմանը չեն վերընդգրկվի ԵՄ պատժամիջոցների ցանկում։
Այս մասին այսօր հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը ԵՄ-Մոլդովա ասոցացման հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Երկրներն ազատ են առաջարկելու այն անձանց անունները, որոնք պետք է ներառվեն պատժամիջոցների ցուցակում, սակայն վերջնական որոշումը կայացնում են անդամ պետությունները, և ես չեմ կարծում, թե մոտ ապագայում այդ երկու անձի դեպքում նման բան տեղի կունենա»

,- ասել է Կալասը։
📌 Հոկտեմբերի 1-ին Ուկրաինայի արտգործնախարար Անդրիյ Սիբիհան հայտարարել էր, որ Ուկրաինան պատրաստում է մի նախաձեռնություն, որի նպատակն է թիրախավորել Ռուսաստանի հետ կապ ունեցող շուրջ 20 գործարարի և վերընդգրկել Ուսմանովին ու Ֆրիդմանին ԵՄ պատժամիջոցների ցուցակում։

«Մեր պատասխանը կլինի ասիմետրիկ։ Դուք հեռացրել եք երկու օլիգարխի, իսկ մենք կավելացնենք ևս քսանին»

,- ասել էր Սիբիհան։

Ռուսաստանցի միլիարդատերեր Ուսմանովն ու Ֆրիդմանը նորից չեն ներառվի ԵՄ պատժամիջոցներում

Այս մասին այսօր հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը ԵՄ-Մոլդովա ասոցացման…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով