Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Աթենքի Դուրղութի պատմական թաղամասում անցկացվող ամենամյա «Դուրղութին հիշում է Շրջափակումը» խորագրով հիշատակի միջոցառմանը, որն այս տարի անցկացվեց երկրորդ անգամ։
Միջոցառումը նվիրված էր 1944 թվականի օգոստոսի Դուրղութիում տեղի ունեցած շրջափակման զոհերի, ինչպես նաև նացիստական օկուպացիայի տարիներին հալածանքների, բռնությունների և մահապատիժների ենթարկված մարդկանց հիշատակին, որոնց թվում էին նաև բազմաթիվ հայեր։
Միջոցառումը կազմակերպել էին Հունաստանի հայերի միությունը և «Պիղասոս» մարզամշակութային միությունը՝ Աթենքի քաղաքապետարանի աջակցությամբ և հովանու ներքո։
Հունաստանում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը ծաղկեպսակ է դրել Դուրղութիի Բլոկի հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով զոհերի հիշատակին, ապա հանդես է եկել ելույթով՝ ընդգծելով հայ և հույն ժողովուրդների պատմական բարեկամությունը, ընդհանուր փորձությունների և պայքարի հիշողությունը, ինչպես նաև պատմական հիշողությունը սերունդներին փոխանցելու կարևորությունը։
Միջոցառմանը ներկա էին Հունաստանի պետական և խորհրդարանական կառույցների, տեղական ինքնակառավարման մարմինների, եկեղեցական շրջանակների, քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Հիշատակի արարողությանը հաջորդել է Դուրղութիի հրապարակում Աթենքի քաղաքապետարանի Հունական երաժշտության արվեստանոցի համերգային ծրագիրը։

Թողնել պատասխան