Ոստիկանությունը կանխել է Երևանի 33-ամյա բնակչի սպանությունը․ ձերբակալվել է 4 ան…

🔴 Ոստիկանությունը կանխել է Երևանի 33-ամյա բնակչի սպանությունը․ ձերբակալվել է 4 անձ
Ըստ ՆԳՆ ոստիկանության՝ 33-ամյա տղամարդը և Երևանի 36-ամյա բնակիչը միմյանց սպանելու մտադրություն են ունեցել։ Նրանց միջև օգոստոսին տեղի է ունեցել նաև փոխադարձ հրաձգություն։
Հոկտեմբերի 5-ին խուզարկություններ են կատարվել 33-ամյա տղամարդու, նրա հոր և ընկերոջ բնակարաններում։ 33-ամյա տղամարդու բնակարանից հայտնաբերվել են 49 տարբեր տեսակի դեղահաբեր և մեթադոնային լուծույթով 3 սրվակ։
Ձերբակալվել են 33-ամյա տղամարդը, նրա 54-ամյա հայրը, 35-ամյա ընկերը և 36-ամյա բնակիչը։ Քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության նախապատրաստության, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակի հետ կապված և զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության հատկանիշներով։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով