Իրկուտսկում ենթադրյալ ժանտախտի ռիսկը միջին է կամ ցածր, Ռուսաստանում՝ ցածր, իսկ …

🦠 Իրկուտսկում ենթադրյալ ժանտախտի ռիսկը միջին է կամ ցածր, Ռուսաստանում՝ ցածր, իսկ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում՝ շատ ցածր, այսօր հայտարարել է ԱՀԿ խոսնակ Քրիստիան Լինդմայերը:
📌 Նա նշել է, որ սիբիրյան քաղաքում լաբորատորիայի աշխատակցուհու մահը մտահոգություններ է հարուցել հնարավոր ժանտախտի վերաբերյալ, և ԱՀԿ-ն ուշադրությամբ հետևում է իրավիճակին:
🗣 «Իշխանություններն ուսումնասիրում են՝ արդյոք թոքային ժանտախտն է նրա մահվան պատճառը», — Ժնևում ասուլիսի ժամանակ ասել է Լինդմայերը՝ ընդգծելով, որ կնոջ աշխատավայրը «վտանգավոր ախտածիններ, ներառյալ՝ ժանտախտը հետազոտող ինստիտուտ է Սիբիրի մի հատվածում, որտեղ վայրի կենդանիների մոտ բնականաբար ժանտախտ պատահում է»:
🔬 ԱՀԿ խոսնակը հայտնել է, որ «համաձայն թեստերի արդյունքների՝ կոնտակտներից որևէ մեկի մոտ ախտածիններ կամ վտանգավոր ինֆեկցիաներ չեն հայտնաբերվել»: |azatutyun.am|
🦠Հոկտեմբերի 2-ին Իրկուտսկի մարզում, նախնական տվյալներով, ժանտախտից մահացել է 28-ամյա կին։ 😷 Մահացածի հետ շփում ունեցած ընդհանուր առմամբ 197 մարդ է նույնականացվել։ Նրանցից 189-ը հոսպիտալացվել են։ Նշվում է, որ վերջիններիս մոտ դեռեւս հիվանդության նշաններ չկան։…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով