Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ ԵՄ-ին մերձենալու ճանապարհին, հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։
«Սա մեծ ճանապարհային քարտեզ է նաև մեզ համար՝ Եվրամիության ներսում պատրաստվելու և թեկնածու երկրներին ազդանշան տալու, որ մենք պատրաստ ենք։ Եթե նրանք կատարում են իրենց պարտավորությունները, մենք էլ ենք կատարում մերը», — ասել է Կոսը՝ հավելելով․
«Մենք մեր պարտավորությունները կատարում ենք նաև Հայաստանի նկատմամբ»։
Եվրահանձնակատարի խոսքով՝ Հայաստանը «իսկապես շարժվում է Եվրամիության ուղղությամբ»։ Որպես օրինակ նա նշել է վիզաների ազատականացման գործընթացը։ «Այս պահին Հայաստանը միակ երկիրն է, որի հետ մենք բանակցում ենք վիզաների ազատականացման շուրջ», — ասել է Կոսը։
Թողնել պատասխան