❓ Ինչպե՞ս է ստացվում, որ նախկին ՀՀԿ-ականները այժմ ՔՊ ցուցակում են: Այս հարցին «Ինֆոքոմի» CTRL Z հաղորդման ժամանակ պատասխանել է Նիկոլ Փաշինյանը:
🔎 «Ինֆոքոմն» ուսումնասիրել է ՏԻՄ ընտրություններում ՔՊ նախընտրական ցուցակների առաջին համարներին և մի հետաքրքիր օրինաչափություն նկատել․ 19 համայնքում ՔՊ-ի կամ ՔՊ-ի հետ դաշինքների առաջին համարներից 5-ը ՀՀԿ նախկին անդամներ են, 1-ը, չնայած պաշտոնապես ՀՀԿ-ական չի ներկայացել, բայց երկու անգամ (2012-2016թթ․) համայնքապետ է ընտրվել՝ ՀՀԿ-ի կողմից առաջադրվելով, 2-ը, չնայած նախկինում ինքնաառաջադրվել են, բայց ՀՀԿ-ի ժամանակներում պաշտոնավարել են որպես համայնքապետեր։
💬 Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը բերել է Գորիս և Ապարան համայնքների օրինակները. «2 համայնքների ժողովուրդը գնացել, բացարձակ մեծամասնությամբ ընտրել են ուրիշ կուսակցությունների, ուրիշ կուսակցությունների առաջնորդների, պատկերացնո՞ւմ եք։ Այսինքն՝ 55% ընտրում ա ՔՊ-ին խորհրդարանական ընտրություններում, և 15-20%՝ էն քաղաքական ուժերին, որ էդ համայնքների գործող ղեկավարները ներկայացնում են, մի քանի ամիս հետո տեղի են ունենում ՏԻՄ ընտրություններ, և պատկերը հայելային փոխվում ա։ (…)
🔸 Ինչ են ասում էդ մարդիկ մեզ, կոնկրետ ինձ, ասում են՝ մենք ձեր քաղաքական կողմնակիցներն ենք, բայց ՏԻՄ-ում մենք ուրիշ հայացք ունենք, մենք իրավունք ունե՞նք էդ հայացքն ունենալու, թե՞ չունենք։ Բնականաբար, ասում ենք՝ Հայաստանը ժողովրդավարական երկիր ա, ունեք։ Ասում են՝ դե ձեր հայացքներով մեզ մի հակադրեք իրար, այսինքն՝ ՔՊ-ն էն քաղաքական ուժն ա, որին մենք հավատում ենք, եւ մեզ մի դրեք էն իրավիճակի մեջ, որ ՔՊ-ն դառնա էն քաղաքական ուժը, որի դեմ մենք քվեարկեք»։

Թողնել պատասխան