Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունում տեղի է ունեցել Հ…

Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի հերթական նիստը՝ հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի նախագահությամբ։
ԱԳՄԱ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Արարատ Միրզոյանը հանդես է եկել բացման խոսքով՝ անդրադառնալով բազմակողմ հարթակներում ՀՀ ներգրավածության առաջնահերթություններին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ փոխգործակցության հարցերին և արտաքին քաղաքական օրակարգից բխող նախաձեռնություններին:
Նիստին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը, ՀՀ  Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի, ՀՀ վարչապետի աշխատակազմի, Երևանի քաղաքապետարանի և Մատենադարանի, այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ: 
https://youtu.be/62YNjpHU76w?si=ML3cUSjkZ36LmJ_n

Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստ

Enjoy the videos and music you love, upload original content, and share it all with friends, family, and the world on YouTube.

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով