⚖️ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի արդարացման վճիռը կբողոքարկվի. Գլխավոր Դատախազություն
📣 Դատարանն երեկ անմեղ էր ճանաչել խուլիգանության մեջ մեղադրվող Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետին: Այս գործով անցնում է նաև Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը: Քրեական վարույթը հարուցվել էր, երբ հայր ու որդի Ղուկասյանները հարցազրույց էին տվել լրագրողներին։ Նախաքննական մարմինը նրանց խոսքում խուլիգանություն էր տեսել ու քրեական վարույթ հարուցել «մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանություն» հոդվածով:
📌 Ի տարբերություն հոր՝ Սպարտակ Ղուկասյանին դատարանը խուլիգանության համար նախօրեին մեղավոր ճանաչեց՝ մեղադրանքից հանելով «մի խումբ անձանց կողմից տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման» մասը: Նրա պատժաչափը կհրապարակվի հաջորդ նիստին: |azatutyun.am|
👨⚖️ Դատարանն անմեղ է ճանաչել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին խուլիգանության հոդվածով քննվող գործով: ℹ️ Գործով անցնում է նաև Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը: Փաստաբան հայտնել էր, որ «ըստ նախաքննական մարմնի՝ Հակակոռուպցիոն դատարանում Սպարտակ Ղուկասյանի…
Թողնել պատասխան