Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորու…

🇦🇲🇮🇷 Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով։ Այս մասին հայտարարել է ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով պատգամավոր Արուսյակ Մանավազյանի հարցին՝ Իրան կատարած այցի և TRIPP-ի վերաբերյալ իրանական կողմի ընկալումների մասին։
📌 Միրզոյանը հայտնել է, որ իրանական գործընկերների հետ ծրագրի շուրջ քննարկումների ընթացքում բարձրացվել են հարցեր, տրվել են պատասխաններ, և այդ ուղղությամբ աշխատանքը շարունակվում է։
🚍🛩 Բեռնափոխադրումների և ավիափոխադրումների վերաբերյալ հարցին պատասխանելիս՝ Միրզոյանն ընդգծել է Իրանի հետ հարաբերությունները խորացնելու Հայաստանի պատրաստակամությունը՝ հաշվի առնելով միջազգային պատժամիջոցներով պայմանավորված սահմանափակումները։ Նա նաև հայտնել է, որ իրանական կողմի մաքսային գոտում բեռնափոխադրումների հետ կապված խցանումների և կուտակումների համար քննարկվել են տեխնիկական լուծումներ, որոնց իրականացումն առաջիկա օրերին ակնկալում է տեսնել։ |armenpress.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով