Գարեգին Բ-ն Մայր Աթոռում հանդիպել է մի խումբ իրավաբանների, իրավապաշտպանների և ս…

⛪️ Գարեգին Բ-ն Մայր Աթոռում հանդիպել է մի խումբ իրավաբանների, իրավապաշտպանների և սահմանադրագետների հետ. քննարկվել են Եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները և Ազգային ժողովի՝ Հայոց Եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները։
⚖️ Ներկայացվել են առաջարկություններ՝ Հայոց Եկեղեցու և եկեղեցականների իրավունքների պաշտպանության ներպետական ու միջազգային իրավական միջոցների կիրառման, ինչպես նաև Եկեղեցու բնականոն գործունեությունն ու հոգևոր ծառայությունը խաթարող խոչընդոտների հաղթահարման վերաբերյալ։
🗣 Կաթողիկոսը վերահաստատել է, որ Հայ Եկեղեցին մշտապես գործել և գործում է օրենքի սահմաններում, իսկ Մայր Աթոռի պահանջն է իրավունքի և օրենքի գերակայության ապահովումն ու Եկեղեցու սահմանադրական ինքնավարության հարգումը։
‼️ Մասնակիցները դատապարտել են Եկեղեցու վերաբերյալ ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը՝ այն գնահատելով որպես բացահայտ հակասահմանադրական և փորձ միջամտելու Եկեղեցու ներքին կյանքին ու ինքնակառավարմանը։
[Մայր Աթոռ]
ՔՊ-ն քննարկեց և 62 կողմ ձայնով հաստատեց Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն ուսումնասիրելու համար ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի կազմը:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով