Արթուր Դանիելյանը 2 ամսով կալանավորվել է «ֆեյսբուքյան» գրառումների համար«Ադեկվատ» կուսակցության հիմնադիր Արթուր Դանիելյանը կալանավորվել է երկու ամսով։ Նրա նկատմամբ կիրառվել են տեսակցությունների և այլ սահմանափակումներ։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Դանիելյանը երեկ՝ 2026թ. հոկտեմբերի 7-ին, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել էր, որ իրեն կանչել են Քննչական կոմիտե և հայտնել, որ իր դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել, իսկ իրեն մեղադրանք է առաջադրվելու։
«Ինձ էսօր առավոտյան կանչել են քննչական։ Գործ են հարուցել։ Մեղադրանք են առաջադրելու։ Չգիտեմ՝ ինչի մասին ա, էական էլ չի»,– գրել էր Դանիելյանը։
📌 Նա նաև պնդել էր, որ իր դեմ հարուցված գործը կապված է Ադրբեջանից իր հասցեին հնչող քննադատությունների և սպառնալիքների հետ։
Դանիելյանը նշել էր, որ վերջին երեք օրերին ադրբեջանական կողմը տարածել է իր նախկին ելույթները, իսկ դրանց մեկնաբանություններում և անձնական նամակներով իրեն սպառնացել են։
Արթուր Դանիելյանը 2 ամսով կալանավորվել է «ֆեյսբուքյան» գրառումների համար
«Ադեկվատ» կուսակցության հիմնադիր Արթուր Դանիելյանը կալանավորվել է երկու ամսով։
Թողնել պատասխան