Միջխորհրդարանական միության 153-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության…

Միջխորհրդարանական միության 153-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը հոկտեմբերի 7-ին հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Բելգիայի Թագավորության խորհրդարանի պատվիրակության ղեկավար Կարլ Վանլուվեի և պատվիրակության անդամների հետ։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, Միջխորհրդարանական միությունում ԱԺ պատվիրակության անդամներ Ծովինար Վարդանյանը և Հասմիկ Հակոբյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Բելգիայի միջև երկկողմ հարաբերություններին և խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր։ Կողմերը կարևորել են երկու երկրների խորհրդարանների միջև ձևավորված համագործակցության հետագա զարգացումն ու խորացումը՝ ընդգծելով միջխորհրդարանական երկխոսության ակտիվացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ կանոնավոր շփումների կարևորությունը։
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին, մասնավորապես՝ վիզաների ազատականացման գործընթացին։ Քննարկվել են նաև Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր։
Ընդգծվել է փոխադարձ այցերի և բարձր մակարդակի շփումների շարունակականությունը՝ որպես երկկողմ հարաբերությունների ամրապնդման և խորհրդարանական համագործակցության առավել խորացման կարևոր բաղադրիչ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով