Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական նիստը` հոկտեմբերի 9-ին ——…

Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական նիստը` հոկտեմբերի 9-ին
——
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 16։00-ին, Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում (Տիգրան Մեծի պողոտա 23/1) կշարունակվի Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով դատական նիստը։
Դատական նիստը նախագահում է դատավոր Ջոն Հայրապետյանը։
Հիշեցնենք, որ նույն դատավորի որոշմամբ՝ սեպտեմբերի 8-ին Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքը երկարաձգվել է երեք ամիս ժամկետով, իսկ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ՝ մեկ ամիս ժամկետով։ Ներկայումս Արեգնազ Մանուկյանը գտնվում է տնային կալանքի տակ՝ հաղորդակցության սահմանափակումներով։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով