«Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան՝ քննա…

«Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան՝ քննարկելու Հայաստանում չգործող երկաթուղիների վերականգման վերաբերյալ հարցերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Երկաթուղու հետ կապված մենք նախորդ նիստին ԵԱՏՄ-ի շրջանակում պայմանավորվածություն ունեցանք, այդ պայմանավորվածության արդյունքում՝ մյուս շաբաթ «Ռուսական երկաթուղիներ»-ի նախագահը կժամանի Հայաստան, մենք աշխատանքային քննարկում կունենանք և նաև որոշ հետևություններ կանենք այդ աշխատանքային քննարկման արդյունքներով։ Հանդիպումից հետո, թե ինչ կլինի՝ չեմ կարող կանխատեսել»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետն անդրադարձավ նաև Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությանը, թե Երասխի ու Գյումրիից Կարս հատվածը վերականգնելու՝ Երևանին արված առաջարկն ուժի մեջ է։
«Ես գիտեմ, որ Ախուրիկի և Երասխի հատվածների վերականգնման հարցով նաև ղազախական ընկերություն է հետաքրքրություն ցուցաբերել։ Տարբեր հարցեր կան, կքննարկենք»,- նշեց վարչապետը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով