💬 Շաքիում տեղի ունեցածը չի կարող համարվել սովորական քրեական դեպք՝ խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
🗣 «Չեմ կարծում, որ որևէ տրամաբանող մարդ այս դեպքը կարող է որակել որպես սովորական հանցագործություն։ Ադրբեջանցի զինվորը ոչ թե մոլորված հայտնվել է ՀՀ տարածքում, այլ զինված խորացել է 10 և ավելի կմ ու եղել է այն, ինչ եղել է»,- ասել է Քոչարյանը։
📌 Նշենք, որ երեկ խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շաքիում կատարվածը որակել էր որպես կրիմինալ միջադեպ ու հավելել, որ Հայաստանում ամեն օր լինում են նման կրիմինալ միջադեպեր։ |arm.sputniknews.ru|
«Դա սովորական կրիմինալ իրավիճակ է: Երբ ոստիկանություն են զանգում, պետք է սպասել ոստիկանության գործողություններին, եթե ոստիկանության գալուն սպասեին, բացարձակապես ոչ մի բան, մեծ հաշվով, տեղի չէր ունենա»,- ասաց Փաշինյանը։
Թողնել պատասխան