Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում հայտնաբերված և կալանավորված ադրբեջանցի զինծառայ…

Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում հայտնաբերված և կալանավորված ադրբեջանցի զինծառայողին արտահանձնելու պահանջ Ադրբեջանը չի ներկայացրել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Արտահանձնման պահանջ Ադրբեջանից չկա։ Ադրբեջանը նույնպես քրեական գործ է հարուցել, հայտարարություն է տարածել։ Ադրբեջանը կարող է ուզել իրենց քրեական գործով էլ հետաքննություն անել։ Այդ զինվորը, եթե գնա Ադրբեջան, չի գնալու իրենց տուն, այդ զինվորին դատելու են Ադրբեջանում, եթե նա հայտնվի այնտեղ»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը կրկին նկատեց՝ ադրբեջանցի զինծառայողը Հայաստանի տարածքում կատարել է հանցագործություն:
«Մի քանի հանցագործություն է արել, բայց կուլմինացիան մեր քաղաքացու վրա կրակելն է։ Չեմ ասում՝ այ, թող գնա, դատավճիռ կայանա, երեք ատյաններով անցնի, գա, կբացեմ դատավճիռը, տեսնեմ՝ հանցանք արել է, թե՝ ոչ։ Ասում եմ՝ հանցանք է արել»,- նշեց վարչապետը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով