Որոշումը հրապարակված է կառավարության e-gov.am հարթակում։
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ և 16-րդ մասերով՝ Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկի մարզից Հայաստանի Հանրապետություն ժանտախտի ներբերման և տարածման կանխարգելման միջոցառումների միջգերատեսչական համաձայնեցման նպատակով ստեղծել հանձնաժողով՝ որպես խորհրդակցական մարմին։ Հանձնաժողովի նախագահին՝ ապահովել հանձնաժողովի աշխատանքների կազմակերպումը, իսկ միջգերատեսչական համաձայնեցում պահանջող հարցերի վերաբերյալ անհրաժեշտ առաջարկություններն անհապաղ ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին»,-ասված է որոշման մեջ։
Որոշման համաձայն՝ հանձնաժողովը կնախագահի ՀՀ առողջապահության նախարարը։
Առողջապահության նախարարության օպերատիվ աշխատանքային խումբը մոնիթորինգ է իրականացնում՝ հետևելով Ռուսաստանում թոքային ժանտախտի վերաբերյալ հրապարակումներին։
Թողնել պատասխան