Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մա…

❗Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել. Տաթևիկ Սողոյան
🔻ԱԺ-ում անհետ կորածների հարազատների հետ հանդիպման ընթացքում «Անհայտ կորած անձանց հարազատների համահայկական ասոցիացիա» ՀԿ համահիմնադիր, փաստաբան Տաթևիկ Սողոյանը ներկայացրեց անհետ կորածների ճակատագրերի պարզման, ՄԻԵԴ-ում միջպետական գանգատների և ԴՆԹ փորձաքննությունների հետ կապված խնդիրները։
🗣️ «Պատերազմից հետո համակարգը պատրաստ չէր այդ ծավալի աշխատանքների։ Մասունքները մարտի դաշտերից շատ կամայականորեն են հավաքվել, և ոչ ոք չգիտի, թե այդ մի պարկի մեջ քանի հոգու մասունք կարող էր լինել»,-ասաց Սողոյանը։
📌 Անդրադառնալով միջպետական գանգատներից հրաժարվելու Կառավարության մտադրությանը՝ Տաթևիկ Սողոյանը հայտնեց, որ անձամբ դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան․ «Գրել եմ ՄԻԵԴ-ին՝ ասելով, որ խախտվել է իմ ընտանիքի իրավունքը, և Կառավարությունն իրավունք չունի իմ փոխարեն որոշել՝ ես ուզում եմ դադարեցնել իրավական ճանապարհով փնտրտուքը, թե ոչ»։ |factor.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով