2026 թվականի հունիսի 15-ին, սեպտեմբերի 3-ին և սեպտեմբերի 28-ին կարգապահական վարո…

2026 թվականի հունիսի 15-ին, սեպտեմբերի 3-ին և սեպտեմբերի 28-ին կարգապահական վարույթներ են հարուցվել Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում, Կապանի կայազորի զինվորական դատախազությունում և Շիրակի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ:
Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովը 2026 թվականի հոկտեմբերի 6-ին կայացած նիստում 3 դատախազի գործողություններում հաստատված է համարել կարգապահական խախտումների փաստերի առկայությունը:
Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ կարգապահական վարույթի շրջանակում արձանագրվել է, որ դատախազներից 2-ն առանց հարգելի պատճառի բացակայել են համապատասխանաբար՝ աշխատանքի վայրից և դատական նիստից, իսկ 3-րդ դատախազը, ի թիվս այլնի, մեղադրական եզրակացությամբ ստանալով քրեական վարույթի նյութերը և ուսումնասիրելով դրանք, չի արձանագրել, որ այն չի բավարարում Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված պահանջներին և հաստատել է այն: Արդյունքում, անձի նկատմամբ նշանակվել է սխալ պատժատեսակ, իսկ դատախազի կողմից չի ձեռնարկվել որևէ միջոց այդ հանգամանքի հայտնաբերման ուղղությամբ (դատական սխալը շտկելու նպատակով՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից 2026 թվականի հոկտեմբերի 7-ին ներկայացվել է բացառիկ վերանայման վերաքննիչ բողոք):

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով