Իտալիայի Հանրապետության իրավասու մարմինը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններին։
Այդ մասին նշված է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի կողմից տարածված հաղորդագրության մեջ։
Այդ մասին նշված է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի կողմից տարածված հաղորդագրության մեջ։
«Հետախուզվող անձ Գ.Ս.-ն հանձնվել է Հայաստանի իրավասու մարմիններին: Գ.Ս.-ն մեղադրվում է խմբի կազմում շահադիտական դրդումներով անձի առևանգման և խմբի կազմում նախնական համաձայնությամբ նրա նկատմամբ ավազակություն կատարելու համար: Գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Գ.Ս.-ի տեղափոխումը Երևան»,- նշված է հաղորդագրության մեջ:
Թողնել պատասխան