ԱՊՀ պետությունների ղեկավարները հայտարարություն են ընդունել՝ նվիրված Համագործակցո…

ԱՊՀ պետությունների ղեկավարները հայտարարություն են ընդունել՝ նվիրված Համագործակցության ստեղծման 35-ամյակին:
Համապատասխան փաստաթուղթն ստորագրվել է ԱՊՀ պետությունների ղեկավարների կողմից Թուրքմենստանի «Ավազա» ազգային զբոսաշրջային գոտում անցկացված գագաթնաժողովի ընթացքում։
Հայտարարության մեջ գնահատական է տրվել համաշխարհային քաղաքականության և տնտեսության բնագավառում տիրող իրավիճակին, ինչպես նաև ձևակերպվել են ԱՊՀ շրջանակներում համագործակցության խորացման և ինտեգրացման գործընթացների հետագա ուղղությունները։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով