«CBD COP17 Կանաչ գոտում» մասնակցության համար հայտարարված նկարչական մրցույթին Գեղ…

«CBD COP17 Կանաչ գոտում» մասնակցության համար հայտարարված նկարչական մրցույթին Գեղարքունիքի մարզից մասնակցել է 142 դպրոցական։
«Դպրոցականների տեսլականը Սևանա լճի համար 2050 թվականին. Երեխաների ձայնը քաղցրահամ ջրերի կենսաբազմազանության համար» ծրագրի շրջանակում ավարտվել են Սևանա լճի ափամերձ շուրջ 36 բնակավայրերի 13-16 տարեկան դպրոցականների համար իրականացվող իրազեկման միջոցառումներն ու նկարչական մրցույթները։
Տարբեր համայնքներում կազմակերպված նկարչական մրցույթներին մասնակցել է 142 դպրոցական, որոնցից 54-ը՝ Մարտունիում, 32-ը՝ Ճամբարակում, 30-ը՝ Գավառում, 19-ը՝ Վարդենիսում և 17-ը՝ Սևանում։
Մրցույթների ավարտին յուրաքանչյուր համայնքից ընտրվել  է 10 լավագույն աշխատանք, որոնց ցուցադրմամբ էլ կազդարարվի այս ծրագրի փակման արարողությունը Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) «Կանաչ գոտում»։ Այնտեղ ցուցադրված աշխատանքներից կընտրվեն 3 լավագույնները, որոնք  կարժանանան մրցանակների։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով