Ո՞ւմ բաժին «բեռն է» Հրազդանի կիրճը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Հրազդանի կիրճում՝ «Մերիդիան» էքսպոկենտրոնի հարակից տարածքում, շինարարական աշխատանքների հետևանքով առաջացած իրավիճակի վերաբերյալ գրություն է ուղարկել Երևանի քաղաքապետարան։
Այս մասին Տեսչական մարմինը «Հետքին» հայտնել է՝ ի պատասխան սեպտեմբերի 22-ին ուղարկված հարցման։
Տեսչական մարմինը նշել է, որ «Հետքի»՝ սեպտեմբերի 11-ին
հրապարակված տեսանյութի հիման վրա ուսումնասիրություն է իրականացրել։ Արդյունքում, հիմք ընդունելով ՀՀ հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, ինչպես նաև «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի և 46-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջները` գրություն է ուղարկել Երևանի քաղաքապետարան։
❓Տեսչական մարմինը, սակայն, չի հայտնել՝ ուսումնասիրության արդյունքում որևէ խախտում հաստատվե՞լ է, թե՞ ոչ։ Փոխարենը հարցը փոխանցել է Երևանի քաղաքապետարանին։
Մեջբերված իրավական դրույթները վերաբերում են Երևանի քաղաքապետի լիազորություններին։
🔗Մանրամասները՝
ԱՅՍՏԵՂ
Ո՞ւմ բաժին «բեռն է» Հրազդանի կիրճը
Տեսչական մարմինը, սակայն, չի հայտնել՝ ուսումնասիրության արդյունքում որևէ խախտում հաստատվե՞լ է, թե՞ ոչ։ Փոխարենը հարցը փոխանցել է…
Թողնել պատասխան