📌Մայր Աթոռում հավաքված եպիսկոպոսները, թեմերի առաջնորդներն ու առաջնորդական տեղապահները դատապարտել են ԱԺ-ում Հայ Առաքելական եկեղեցու «ճգնաժամի» ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի ստեղծումը՝ այն որակելով միջամտություն Եկեղեցու ինքնավարությանը։
«Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը, որի բարձր ամբիոնը ծառայեցվում է հակաեկեղեցական տրամադրությունների սերմանման, Եկեղեցու և եկեղեցականների դեմ ատելության, անհիմն մեղադրանքների ու վիրավորանքների տարածման համար»,- նշվում է հայտարարության մեջ։
▪️Ժողովի մասնակիցներն իշխանություններին կոչ են արել հրաժարվել Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու փորձերից՝ զգուշացնելով, որ գործընթացը կարող է նոր պառակտումներ առաջացնել հասարակության մեջ։
Թողնել պատասխան