ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման…

🇦🇲🇪🇺 ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է:
🔸 ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հոկտեմբերի 6-ին հանդիպել է առաքելության ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են Գործողությունների ծրագրով նախատեսված մի շարք կետերի իրականացման ընթացքը, այդ թվում՝ «Քաղաքացիության մասին» նոր օրենքով նախատեսվող մշտական բնակության պահանջները, միգրացիոն հոսքերի, ինչպես նաև սահմանների համալիր կառավարումն ու վերահսկողությունը։
📌 Հայկական կողմը վերահաստատել է Գործողությունների ծրագրով ստանձնած պարտավորությունները սահմանված ժամկետում կատարելու հանձնառությունը՝ հաշվի առնելով նաև ԵՄ-ում համապատասխան օրենսդրական գործընթացների համար անհրաժեշտ ժամանակը։
[ՀՀ ներքին գործերի նախարարություն]

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով