🇮🇷 «Այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար Ադրբեջանի հնարավոր հարձակման դեպքում ի՞նչ քայլեր կձեռնարկի Իրանը», այս հարցին ՀՀ-ում Իրանի դեսպանը հարցով պատասխանեց. «Դուք ի՞նչ եք ուզում, որ Իրանն ի՞նչ անի։ Ի՞նչ եք ակնկալում, որ Իրանն անի»։
🗣 Այնուհետև դեսպանը նշեց, որ իրենք կողմնակից են հարցերը լուծել դիվանագիտական և երկխոսության միջոցով․ «Մենք դեմ ենք ուժի կիրառման միջոցով տարածաշրջանային խնդիրները լուծելուն։ Մենք մեր ողջ ջանքերը կգործադրենք, որ տարածաշրջանը չմտնի նոր լարված վիճակի մեջ։ Նոր ճանապարհ ստեղծելու համար ուժի կիրառումը որևէ բացատրություն չունի։ Մենք մեր ողջ ջանքերը կգործադրենք, որպեսզի նոր հակամարտություն չլինի»,-ասաց դեսպանը։
🔸 Իրանի դեսպանը նաև հորդորեց չթերագնահատել Հայաստանի կարողությունները․ «Եթե հիմա հարձակում լինի, ես կարծում եմ՝ Հայաստանն ունի համապատասխան պաշտպանական հնարավորություն, որ պաշտպանի իր սահմանները»,- ասել է ՀՀ-ում Իրանի դեսպանը։|civilnet.am|

Leave a Reply