📌 «Հրադադարի մասին հայտարարությունն ինձ համար նորություն էր»,— հայտարարել է Ուկրաինայի նախագահը՝ արձագանքելով Թրամփի՝ էներգետիկ հրադադարի մասին հայտարարությանը։«Եթե ռուսական կողմը համաձայն է էներգետիկ հրադադարին, Ուկրաինան նույնպես կհամաձայնի։ Եթե Թրամփը Պուտինի հետ պայմանավորվել է այս հարցի շուրջ, խնդրում եմ՝ տեղեկացրեք մեզ, թե երբ է սկսվում հրադադարը։ Մենք պատրաստ ենք ընդունել այն»,- նշել է Զելենսկին։
🇺🇸🇷🇺🇺🇦 Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին: «Այս պահից Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում գործում է էներգետիկ հրադադար։ Երկու կողմերն էլ համաձայնել են։ Մի՛ խախտեք այն»,- գրել է Թրամփը Truth Social-ի իր էջում։
Թողնել պատասխան