«Վերջերս բժշկական հետազոտությունների ընթացքում բժիշկները թոքիս մեջ տեղայնացված հանգույց են հայտնաբերել։ Այն հայտնաբերվել է շատ վաղ փուլում», — ասել է Հռոմի պապը։
Նրա խոսքով՝ բժիշկները նպատակահարմար են համարել վիրահատական միջամտությունը, և նա որոշել է հետևել նրանց խորհրդին։
Վատիկանը չի հայտնել՝ արդյոք կասկածներ կան, որ հանգույցը կարող է չարորակ լինել։
Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին հաջողություն է մաղթել Հռոմի պապին՝ առաջիկա վիրահատության կապակցությամբ՝ իր աջակցությունն ու Իտալիայի կառավարության զորակցությունը հայտնելով։
Վատիկանի մամուլի ծառայության տվյալներով՝ վիրահատությունից հետո Լևոն XIV-ի վերականգնումը կտևի մոտ մեկ շաբաթ։
Լևոն XIV-ը Հռոմի պապ է ընտրվել 2025 թվականի մայիսին։ Նոյեմբերի 6-17-ը նախատեսված է նրա 11-օրյա այցը Ուրուգվայ, Արգենտինա և Պերու։
Թողնել պատասխան