Եվրամիության արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 12-ին Լյուքսեմբուրգում կայան…

Եվրամիության արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 12-ին Լյուքսեմբուրգում կայանալիք հանդիպման ընթացքում նախատեսում են քննարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը, որը ներառում է 1600 ընկերություն և ֆիզիկական անձ։
Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը՝ Լյուքսեմբուրգի հանդիպմանը ժամանելիս։
«Իհարկե, գլխավոր թեման Ուկրաինայում ընթացող պատերազմն է։ Այժմ մենք առաջ ենք քաշում 1600 անունից բաղկացած ցուցակ, որում ներառվածները կապ ունեն Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի, ինչպես նաև Ուկրաինայի օկուպացված տարածքներում Ռուսաստանի անցկացրած կեղծ ընտրությունների հետ», — ասել է Կալասը։
Նրա խոսքով՝ նախարարները կքննարկեն նաև արտաքին միջամտության հարցը, Ուկրաինայում պատերազմի ընթացքը և էներգետիկ օբյեկտների դեմ հարձակումների դադարեցման շուրջ իրավիճակը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով