ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը տեսանյութ է հրապարակել, որ…

📣 ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը տեսանյութ է հրապարակել, որը, ըստ պաշտպանի, «հաստատում է, որ ոչ թե Գագիկ Ծառուկյանը խարդախություն է կատարել, այլ որ որպես տուժող ներկայացվող Իրանի քաղաքացիները նրանից առնվազն 14․5 միլիոն դոլար են հափշտակել»:
🔸 «Պաշտոնական մեղադրանքի համաձայն՝ Գագիկ Ծառուկյանն, ի սկզբանե, նպատակ չի ունեցել բիզնես գործունեություն իրականացնել Իրանի՝ տուժող ճանաչված քաղաքացիների հետ, այլև՝ ի սկզբանե, ցանկացել է ԻԻՀ այդ քաղաքացիներ Արման, Հաջիալի և Էրֆան Օլամայիներից խարդախությամբ գումար հափշտակել և, ի վերջո, 21 միլիոն դոլար է հափշտակել նրանցից։
🔸 Ինչպես և պնդում էինք ամբողջ նախաքննության ընթացքում, պաշտպանության կողմի տրամադրության տակ առկա են անհերքելի ապացույցներ առ այն, որ իրականում արհեստականորեն որպես տուժող ճանաչված ԻԻՀ այդ քաղաքացիները համատեղ բիզնեսը սկսելու համար բացարձակապես որևէ գումար չեն ներդրել և ամբողջ գումարը ներդրել է Գագիկ Ծառուկյանը»,- գրել է Սարգսյանը:
🔗 Կարդալ ավելին

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով