🔸 Շինարարների փողոցի կրպակատերերն ու աշխատակիցները Երևանի քաղաքապետարանի դիմաց են։ Հավաքվածները պահանջում են չքանդել կրպակները՝ նշելով, որ դրանք իրենց եկամտի միակ աղբյուրն են։
🗣 «Մենք ունենք խանութներ, որոնք սեփական են՝ կադաստրի տված վկայականներով։ Մեզնից հիմա առանց փաստաթղթի, առանց օրինական հիմքի, զուտ բանավոր կերպով պահանջում են ազատել տարածքը։ Երեկ թաղապետարանի աշխատակիցները եկել են Շինարարների փողոց ու զգուշացրել, որ երեքշաբթի օրը բոլորն ապամոնտաժվելու են։ Երբ հարցրինք՝ ուր են փաստաթղթերը, նրանք ասացին, որ միայն վաղը կտան»,- ասաց կրպակատերերից մեկը։
📌 Հավաքվածները պնդում են, որ քաղաքային իշխանություններն արագացված կարգով են ցանկանում քանդել կրպակները, որ իրենք չհասցնեն դատարանում բողոքարկել այդ որոշումը։ |arm.sputniknews.ru|

Թողնել պատասխան