ԱԱԾ-ն հայտնաբերել և առգրավել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսա…

‼️ ԱԱԾ-ն հայտնաբերել և առգրավել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց, որը փորձ էր արվում մաքսանենգ ճանապարհով տեղափոխել ՀՀ Իրանից:
ℹ️ Պարզվել է, որ սեպտեմբերի 29-ին, ՀՀ քաղաքացիների Ն.Հ.-ն և Վ.Թ.-ն, վերջինիս կողմից շահագործվող «Մերսեդես ՄԼ» մակնիշի ավտոմեքենայով, Նռնաձորի մերձակայքում, Իրանի՝ ինքնությունը դեռևս չպարզված քաղաքացու մատնանշած կոնկրետ թաքստոցից վերցրել են վերջինիս կողմից մաքսանենգ ճանապարհով ՀՀ ներկրված թմրանյութերի խմբաքանակը և ուղևորվել դեպի Երևան։
⚖️ ԱԱԾ կողմից բացահայտվել և կանխվել է հանցավոր խմբի գործունեությունը: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ՀՀ քաղաքացիները կալանավորվել են:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով