ԱԺ-ն Կառավարության նախաձեռնությամբ հրավիրած արտահերթ նիստում վավերացրեց հոկտեմբ…

✅ ԱԺ-ն Կառավարության նախաձեռնությամբ հրավիրած արտահերթ նիստում վավերացրեց հոկտեմբերի 19-30-ը Հայաստանում անցկացվելիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի կազմակերպման վերաբերյալ համաձայնագիրը:
‼️ Քննարկման ընթացքում ընդդիմադիր պատգամավորները թվային տվյալներ ներկայացրին՝ պնդելով, որ համաժողովի շրջանակում գնումները շուկայական արժեքից թանկ են արվել:
🗣 ԱԳՄԱ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը, որը զեկուցում էր նախագիծը, ի պատասխան այդ պնդումների, միայն նշեց, որ COP-17-ի համար բոլոր գնումներն արվում են ՄԱԿ-ի սահմանած ստանդարտներով, և համաժողովը հյուրընկալող Հայաստանը չի կարող շեղվել այդ ստանդարտներից:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով