«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը «Ազատության» հետ զրույցում մանրամ…

❗️«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը «Ազատության» հետ զրույցում մանրամասներ է պատմել Շաքիի միջադեպից:
🗣 «Գնացի առաջ, տեսա՝ երեխեքի վրա է պահած: Առաջ գնացի, ինձ տեսավ, պահեց իմ վրա, մի հատ խփեց, չկպավ, էդ պահին առաջ եկա … պահեց, որ տղայիս խփի: Ձեռքով պահեցի, ձեռքս վնասեցի: Հետո ինձ գցեց կառավաթի վրա ու խփում էր, էդ րոպեին եմ ես սկսել խփել: Աղջկաս ասել եմ՝ գնա դարպասը բացի, տղայիս էլ ուզեցի դուրս հանեմ, դուրս չեկավ: Էդ րոպեին զենքը պահեց դոշիս, որ խփի, ես թափով իջեցրի զենքը, ոտքիս կպավ: Էդ րոպեին ես ընկել եմ արդեն: Ընկած վիճակում էլի ուզեց խփի, տեսավ՝ ավտոմատի մեջ փամփուշտ չկա, թե ինչ, ուզեցավ էլի լիցաքվորի: Պատրոնները վերցրեց, լիցքավորեց, մեկ էլ մի ձևի թուլացավ ու փախավ: Երեխեքը ասեցին՝ մամա փախավ … դրանից հետո մորաքույրս է հասել, մի 5 րոպե հետո նոր ոստիկանները», — պատմում է Անին:
📌 Ավետիսյանն, ի դեպ, ասում է՝ ողջ ընթացքում չի էլ հասկացել, որ իր տուն ներխուժած անձը ադրբեջանցի է, նա ողջ մենամարտի ընթացքում ձայն չի հանել: |azatutyun.am|
‼️ Ադրբեջանցի զինծառայողի կողմից Շաքիի իր տանը հրազենային վնասվածքներ ստացած Անի Ավետիսյանը և նրա երկու երեխաները տուժող են ճանաչվել՝ «Ազատությանը» հայտնել են Քննչական կոմիտեից: 🔸 Իրավապահ մարմինն առայժմ հրաժարվում է ասել՝ նրանք արդեն հարցաքննվել են, թե ոչ:…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով