Համոզված եմ՝ ՀՀ-ն երկրորդ Ուկրաինա չի դառնա: Այս մասին Radio France Internation…

📣 Համոզված եմ՝ ՀՀ-ն երկրորդ Ուկրաինա չի դառնա: Այս մասին Radio France International-ին տված հարցազրույցում ասել է Փաշինյանը։

🔸 Լրագրողի հարցին, թե արդյոք Փաշինյանը չի նեղվում Դմիտրի Մեդվեդևի հնչեցրած նման արտահայտությունից, Փաշինյանը պատասխանել է․ «Իմ աշխատանքը նեղվել-չնեղվելը չէ, այլ Հայաստանի առաջ ծառացած հարցերին պատասխանելն է և ես զբաղվում եմ դրանով»։
📌 Հարցին՝ «Կշարունակեք լավ հարաբերություններ պահել ՌԴ-ի հետ և մոտենալ Եվրամիությանը», Փաշինյանը պատասխանել է՝ «Այո»։
🇪🇺 Անդրադառնալով Եվրամիությանն անդամակցելու հարցին, Փաշինյանը նշել է, որ այդ հնարավորությունը կախված է ինչպես ԵՄ ընդլայնման քաղաքականությունից, այնպես էլ Հայաստանի ժողովրդի որոշումից, և որ ՀՀ կառավարության ռազմավարական նպատակն է երկրի և ժողովրդի համար այլընտրանքներ ստեղծելը:
🗣 «Մեր նպատակն այն է, որ Հայաստանի ժողովուրդը կարողանա որոշել՝ Հայաստանը մնա Եվրասիակա՞ն տնտեսական միության անդամ, լինի Եվրոպակա՞ն միության անդամ, թե չլինի ոչ Եվրոպական միության, ոչ Եվրասիական տնտեսական միության անդամ։ Ընդ որում՝ ամեն դեպքում մենք Հայաստանի Հանրապետությունը բարեփոխելու ենք Եվրոպական միության ստանդարտներին համապատասխանեցմամբ»,– նշել է Փաշինյանը։|news.am|
🇦🇲🇷🇺 Հայաստանին սպառնացող «ամենասարսափելի» զարգացումը «նոր Ուկրաինայի» վերածվելն է. ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդև 🇪🇺 Նա պնդել է, թե Արևմուտքն այժմ «ամրությունն է փորձում» Մոսկվայի և Երևանի հարաբերությունների։ 🗣️«Հայաստանի գործող ղեկավարությունը…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով