Անկախության շրջանում Հայաստանում շահագործման հանձնված առաջին և միակ հանքը, որը հայտնաբերողներն այն կնքել են խորհրդավորության երանգ պարունակող Ամուլսար անվամբ, 2026 թվականի աշնանը երկնեց առաջին ձուլակտորը: Այս իրադարձության կապակցությամբ բուն հանքի հարակից տարածքում հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն, որին ներկա էին նաև կառավարության անդամներ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
Ձուլակտորի լույս աշխարհ գալու պատմական պահը սերունդներին կփոխանցվի վավերագրված տեսանյութի միջոցով: Գործողությունն իրականացվել է նախազգուշական բոլոր միջոցների խստիվ պահպանմամբ, իսկ երկրածնունդն ընդունողը կրում է հատուկ համազգեստ: Բառիս բուն իմաստով թանկարժեք և երկար սպասված «նորածին»-ը պաշտոնապես ազդարարեց Հայաստանի խոշորագույն ներդրումային ծրագրերից մեկի զարգացման նոր փուլի մեկնարկը: Այն իրականացվում է «Լիդիան Արմենիա»-ի և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև ձևավորված ռազմավարական գործընկերության շրջանակում:
«Լիդիան Արմենիա»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը լրագրողներին հայտնեց, որ իրենց ընկերությունն ունի Ամուլսարի հանքը 12 տարի շահագործելու արտոնագիր:
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Ամուլսարի հանքավայր. ոսկեփայլ ապագայի սպասումով
Անկախության շրջանում Հայաստանում շահագործման հանձնված առաջին և միակ հանքը, որը հայտնաբերողներն այն կնքել են խորհրդավորության երանգ պարունակող Ամուլսար անվամբ, 2026…
Թողնել պատասխան