«Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների իրավական կարգավիճակի խնդիրը փակված է, …

🏠 «Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների իրավական կարգավիճակի խնդիրը փակված է, արդեն 53 հազար քաղաքացիության դիմումներ ունենք»․ Արմեն Ղազարյան
ԱԺ-ում Արցախից բռնի տեղահանված անձանց խնդիրների շուրջ քննարկման ընթացքում Անաստաս Իսրայելյանը բարձրացրել է բնակապահովման ծրագրի, գնաճի պայմաններում բնակարան ձեռք բերելու դժվարությունների և Արցախում մնացած գույքի ճակատագրի հարցերը։ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հայտարարել է, որ իրավական կարգավիճակի անորոշության խնդիրը լուծված է․ նրա խոսքով՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար ներկայացվել է 53 հազար դիմում, իսկ 45 098 արցախցի արդեն ստացել է ՀՀ քաղաքացիություն։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով