❌ Ընդդիմադիր պատգամավորները պնդում են, որ ՔՊ պատգամավոր Նազելի Բաղդասարյանն իրենց թույլ չի տվել մասնակցել Արցախից տեղահանվածների խնդիրների վերաբերյալ հանդիպմանը:
🔸Բաղդասարյանն արձագանքել էր, որ «Ուժեղ Հայաստան»-ը կողմ չի քվեարկել համաձայնագրի վավերացմանը, ինչին հակադարձել էին խմբակցությունից՝ նշելով, որ ոչ թե դեմ են քվեարկել, այլ ձեռնպահ։
🗣 «․․․Կուզենայի նշել, որ եթե Նազելի Բաղդասարյանն իր գլուխը մի փոքր թեքեր և իր պատգամավորական սեղանին նայեր, կտեսներ, որ այնտեղ կան հետևյալ կոճակները՝ «կողմ», «դեմ» և «ձեռնպահ», և երեկ «Ուժեղ Հայաստանը» քվեարկել է ձեռնպահ այն ծրագրին, որը նրանք առաջարկում էին արցախցիներին բնակարանային հարցերը լուծելու համար, և ոչ թե դեմ, ինչպես որ ուղիղ ստել է Նազելի Բաղդասարյանը»,- ասել է «Ուժեց Հայաստան»-ից Արեգա Հովսեփյանը։
📌 Նազելի Բաղդասարյանը, անդրադառնալով թեմային, նշել է. «Ես այս հարցը չեմ ուզում դիտել քաղաքական որևէ պրիզմայով, որովհետև տեղահանվածների սոցիալական խնդիրները, բնակապահովման խնդիրները պետք է վեր լինեն ցանկացած քաղաքական շահարկումից»: |armenprress.am|
‼️ ԱԺ ՔՊ խմբակցությունը աշխատանքային քննարկում է անցկացնում Արցախից տեղահանվածների խնդիրների վերաբերյալ: 🗣 «Վերածնվող Արցախ» ՀԿ նախագահ Անաստաս Իսրայելյանը, որը ներկայացնում է արցախցիների խնդիրներն ու շահերը, ներկայացրեց բնակարանային ու սոցիալական խնդիրներին…
Թողնել պատասխան