2027-ին նախատեսվում է 988 մլրդ դրամ բյուջեից տրամադրել պետական պարտքի մարմանն ո…

💰 2027-ին նախատեսվում է 988 մլրդ դրամ բյուջեից տրամադրել պետական պարտքի մարմանն ու տոկոսներին
Կանխատեսումների համաձայն՝ այս տարեվերջին Հայաստանի պետական պարտքը կկազմի 5.8 տրիլիոն դրամ: Եկող տարվա պետական բյուջեի նախագծով նախատեսվում է, որ պարտքը կշարունակի աճել՝ հասնելով 6.45 տրիլիոն դրամի:
Ընդ որում, սպասվում է, որ ի տարբերություն նախորդ տարիների՝ եկող տարի արտաքին պարտքն ավելի արագ կաճի (ՀՀ դրամով արտահայտված՝ 14.2%-ով), քան՝ ներքին պարտքը (8.5%-ով)։

«ՀՀ կառավարության պարտքի կառուցվածքում ներքին արժույթով պարտքը կշարունակի պահպանվել պատմականորեն բարձր մակարդակներում, կշարունակվեն արտաքին ներդրողների շրջանում պարտատոմսերի շուկայի գրավչության պահպանման ջանքերը, ինչպես նաև կընդլայնվի միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցությունը»

,- նշված է բյուջեի նախագծում։
📌 2027 թվականից հետո ևս պետական պարտքը կշարունակի աճել, քանի որ բյուջեն ձևավորվելու է դեֆիցիտով. պետական ծախսերը գերազանցելու են մուտքերին, որոնք հիմնականում ձևավորվում են տնտեսվարողների և քաղաքացիների վճարած հարկերի հաշվին։

2027-ին նախատեսվում է 988 մլրդ դրամ բյուջեից տրամադրել պետական պարտքի մարմանն ու տոկոսներին

 Ընդ որում՝ սպասվում է, որ ի տարբերություն նախորդ տարիների՝ եկող տարի արտաքին պարտքն ավելի արագ կաճի՝ 14.2%-ով, քան ներքին պարտքը (8.5%-ով)։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով