Երևանի հանրային տրանսպորտում հաշմանդամություն ունեցող երեխային ուղեկցող անձը ևս անվճար երթևեկելու հնարավորություն կստանա։ Երևանի ավագանու նիստին համապատասխան նախագիծը զեկուցել է փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։ «Հաշվի առնելով, որ շատ դեպքերում հաշմանդամություն ունեցող երեխաները հանրային տրանսպորտից օգտվելիս դժվարություններ են ունենում, այս նախագծով առաջարկում ենք, որ նրանց ուղեկցողը անձը ևս անվճար երթևեկելու հնարավորություն ստանա։ Արտոնությունը կցվելու է ոչ թե հստակ մեկ անձի, այլ այդ պահին, ով լինի հաշմանդամություն ունեցող երեխային ուղեկցողը, կօգտվի անվճար երթևեկելու իրավունքից»,- ասել է Սուրեն Գրիգորյանը։ https://youtu.be/VdZwwvc6W6c?si=5_NH8pI6Vd8GVXHY
Թողնել պատասխան