🚌 Հաշմանդամություն ունեցող երեխային ուղեկցող անձը Երևանի տրանսպորտից կօգտվի անվճար
Հաշմանդամություն ունեցող երեխաներին ուղեկցող անձինք Երևանում տրանսպորտային միջոցներից (ավտոբուս, տրոլեյբուս, ﬔտրոպոլիտեն) կարող են օգտվել անվճար։ Խոսքը երեխային ուղեկցող մեկ անձի մասին է։ Որոշումն ընդունվեց Երևանի ավագանու հոկտեմբերի 13-ի նիստում։
📌 Ըստ հիմնավորման՝ հաշմանդամություն ունեցող երեխաները մինչ այս էլ կարող էին Երևանի տրանսպորտից անվճար օգտվել, սակայն նրանք հասարակական տրանսպորտից սովորաբար օգտվում են այլ անձի ուղեկցությամբ, իսկ մինչ այս ուղեկցող անձանց համար հասարակական տրանսպորտով երթևեկության արտոնություն սահմանված չէր:
❗️Քանի որ հաշմանդամություն ունեցող երեխային կարող են ուղեկցել տարբեր անձինք, այդ անձանց համար չի սահմանվել հատուկ կամ առանձնացված տեսակի տոմս ստանալու հնարավորություն։ Միայն հաշմանդամություն ունեցող երեխային ուղեկցելու փաստը բավարար կլինի՝ ուղեկցող անձի անվճար երթևեկության իրավունքի ծագման համար:
Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտնեց՝ այս պահին նման արտանոնություն ունի 1149 երեխա։

Թողնել պատասխան