Նիկոլ Փաշինյանն ասել է ներկայացրել է, թե ինչ տեսք պետք է ունենա խաղաղությունը՝ …

🇦🇲🇦🇿 Նիկոլ Փաշինյանն ասել է ներկայացրել է, թե ինչ տեսք պետք է ունենա խաղաղությունը՝ ընդգծելով, որ Թուրքմենստանում Ադրբեջանի նախագահի հետ ունեցած շփումների արդյունքներով ունի նախնական տպավորություն, որ նման տեսք տալու հնարավորություն կա։
📌 «(…): Սահմանի այս և այն կողմում անկլավներ և էքսկլավներ չպետք է լինեն, այսինքն՝ Հայաստանը և Ադրբեջանը, համապատասխան ճշգրիտ չափերի տարածքների փոխանակում պետք է իրականացնեն, բոլոր ճանապարհները և հաղորդակցության ուղիները պետք է բաց լինեն։ TRIPP նախագծի շրջանակում, և ոչ միայն, բոլոր հաղորդակցության ուղիները պետք է աշխատեն, (…):
📌 Հայաստանը ու Ադրբեջանը իրար որևէ պահանջ չպետք է ներկայացնեն և հանգիստ պետք է թողնեն իրար բոլոր հարցերում: Ոչ մի պահանջ՝ ներառյալ Ղարաբաղ, Գարդման, Շիրվան, Նախիջևան տրամաբանությամբ կամ Արևմտյան Ադրբեջան տրամաբանությամբ»,- ասել է նա ֆեյսբուքում հրապարակված տեսանյութում:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով