🇦🇿🇹🇷 Ադրբեջանի դպրոցներում գլխաշոր կրելու սահմանափակումները բողոքի ցույցեր են առաջացրել նաև Թուրքիայում։
🗣 Ցուցարարները հավաքվել էին Անկարայում Ադրբեջանի դեսպանատան և Ստամբուլում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսարանի առջև՝ վանկարկելով. «Հիջաբը Աստծո պատվիրանն է, այն չի կարելի արգելել» և պահանջելով վերջ տալ Ալիևի վարչակազմի կողմից իրականացվող այս գործելակերպին։ Մասնակիցները համոզմունք են հայտնել, որ գլխաշոր կրող աշակերտների կրթական իրավունքները չպետք է սահմանափակվեն, ինչպես նաև կոշտ քննադատության են ենթարկել Ադրբեջանի իշխանություններին։ |news.am|
📌 Նշենք, որ Ադրբեջանի կառավարությունը փոփոխել է դպրոցական համազգեստի կանոնները՝ արգելելով դպրոցներում կրել համազգեստից տարբերվող կամ կրթության աշխարհիկ սկզբունքին հակասող հագուստ։ Այս կանոնի պատճառով, ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, հիջաբ կրող աշակերտների և ուսուցիչների մուտքը դպրոցներ արգելվել է: Բաքվում և այլ քաղաքներում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել:
Լուսանկարում՝ Թուրքիայում տեղի ունեցած ակցիան

Թողնել պատասխան