Իլոն Մասկի SpaceX-ը սահմանափակել է Starlink-ի աշխատանքը՝ խաթարելով Ուկրաինայի զ…

📡 Իլոն Մասկի SpaceX-ը սահմանափակել է Starlink-ի աշխատանքը՝ խաթարելով Ուկրաինայի զինուժի գործունեությունը
Միլիարդատեր Իլոն Մասկի ընկերությունը՝ SpaceX-ը, սահմանափակել է Starlink արբանյակային ինտերնետի արագությունը Ուկրաինայում, ինչը խափանել է Կիևի անօդաչու թռչող սարքերի աշխատանքը։
🇺🇦 Այսօր Ուկրաինայի նախագահի խորհրդական Սերգեյ Բեսկրեստնովը հայտնել է, որ SpaceX-ը սահմանափակել է ռազմական Starlink տերմինալների արագությունը, ինչի հետևանքով ձախողվել է Ուկրաինայի զինված ուժերի մի քանի գիշերային օպերացիա:

«Մեր պաշտպանական ուժերին այս սահմանափակման մասին որևէ նախազգուշացում չի տրվել, ինչի հետևանքով խափանվել է մի քանի օպերացիա»

,-գրել է Սերգեյ Բեսկրեստնովը իր Telegram ալիքում:
Starlink-ի արբանյակային ինտերնետի ծառայությունները կենսական նշանակություն ունեն ուկրաինական ռազմական օպերացիաների համար։ Ուկրաինայի զինված ուժերը լոգիստիկ, կապի և այլ ռազմական գործողություններ իրականացնելու հարցում կախված են Starlink-ից։
🇵🇱 Սա զայրացրել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկուն։

«Հե՜յ, մեծն @elonmusk, էլի քաղաքական խաղե՞ր ես խաղում քո արտադրանքի միջոցով։ Որպես քո եվրոպացի հաճախորդներ՝ մենք հետևում ենք քեզ»

,- գրել է Սիկորսիկն X-ի իր հաշվում՝ գրառման մեջ նշելով Իլոն Մասկին։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով