🇦🇲🇨🇭Մարդասիրական հարցերում մարտահրավերները մնում են. ԵԱՀԿ գործող նախագահ
🗣 «Ես խրախուսում եմ երկու երկրներին՝ շարունակել ջանքերը՝ հասնելու խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, հարաբերությունների կարգավորմանն ու հատկապես դրա իրագործմանը: Հաշվի առնելով երկխոսությունների ու խաղաղության հաստատման փորձառությունը՝ Շվեյցարիան ցանկանում է աջակցել այդ գործընթացին, եթե երկու կողմները դա ուզեն», — ասաց ԵԱՀԿ գործ նախագահ Իգնասիո Կասիսը՝ Հայաստանի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսում:
📌 Նրա կարծիքով՝ մարտահրավերներ մնում են, մասնավորապես, մարդասիրական հարցերում: Ադրբեջանական բանտերում այժմ 19 հայ գերի է պահվում, նրանք դատապարտվել են 15 տարուց մինչև ցմահ ազատազրկման։ |azatutyun.am|
🇦🇲🇨🇭Հայաստանում փոխվում են ԵԱՀԿ-ի նկատմամբ նախկինում ձևավորված ընկալումներն ու ակնկալիքները՝ հաշվի առնելով հաստատված խաղաղությունը։ 📌 Այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային…
Թողնել պատասխան