‼️ Շինարարների փողոցում իրականացվող ապամոնտաժման աշխատանքների շրջանակում քանդվում է ինքնակամ կառուցված բենզալցակայանը։
🔸 Վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանը Factor TV-ի հետ զրույցում նշել է. «Մենք ունենք քաղաքապետի քանդման համապատասխան որոշումը։ Վառելիքը դուրս է բերվել, իսկ տարաներում ջուր է լցվել, որպեսզի որևէ ռիսկ չառաջանա»։
🔸 Անդրադառնալով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի՝ ապամոնտաժման վայրում հայտնվելուն՝ Սարգսյանը հերքեց, թե լցակայանի քանդումը պայմանավորված է եղել պատգամավորի գործոնով. «Մենք հերթով քանդելով գալիս էինք, հասնում էինք այստեղ։ Մեսրոպ Մանուկյանի աղմուկը կապված էր աներոջ բենզալցակայանի հետ։ Ինքը տեղին էր անհանգստանում, մենք մեկ է՝ հասնելու էինք այդ բենզալցակայանին, և սա ևս մեկ անգամ փաստեց, որ ընդդիմությունը աղմուկում է այն ժամանակ, երբ հասնում ենք իրենց ապօրինի ունեցվածքին»։ |factor.am|
Աջափնյակի թաղապետը մեղադրեց Մանուկյանին, թե նա միացել է ցուցարարաներին, քանի որ նրա աներոջ բենզալցակայանը նույն փողոցում է՝ մի փոքր վերև: Նա նշեց, որ այդ բենզալցակայանի օրինականության հարցը քննարկվելու է առաջիկայում: Մանուկյանը, ի պատասխան այս մեղադրանքների, լրագրողներին հայտնեց, որ այդ շինությունը օրինական է:
Թողնել պատասխան